KarenBlog`լավագույն բլոգը համացանցում:Այստեղ դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ամեն ինչ:

Translate

пятница, 28 марта 2014 г.

Անեկդոտներ




Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում.
– Հասկացա՞ր, որդիս:
Ապշահար տղան.
– Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը
տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>:



Պապը հիշում է հին ու բարի ժամանակները.
– Երբ ես փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները:



Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին.
– Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ
խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն...
Հնչում է տխուր մի ձայն.
– Ըհը, էլի ապուշի են նշանակելու...


– Չգիտեմ ինչ գնեմ կնոջս ծննդյան տարեդարձի առթիվ:
– Հարցրու իրեն:
– Օ՛, ի՛նչ ես ասում: Ես այդքան փող չունեմ:


Կինը` ամուսնուն.
– Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություն
արեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել:


– Կներես, հարբած էի:
                                                          
– Ասացեք, ինչպես գլխի ընկաք, որ ձեր բնակարանում օտար մարդ կա:
– Գիտեք, մեր ընտանիքում այնքան էլ ընդունված չէ հետևից հանկարծակի աթոռով խփել գլխիս:



Մաթեմատիկոսից հարցազրույց են վերցնում:
– Որտե՞ղ եք աշխատում:
– Մաթեմատիկական ինստիտուտում:
– Որն է ձեր աշխատանքի էությունը:
– Ես ուսումնասիրում եմ Ֆրեդհոլմի առաջին կարգի հավասարումը:
– Ձեր հոբբի՞ն:
– Ֆրեդհոլմի երկրորդ կարգի հավասարումը:


– Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում "Լինում է, չի լինում" բառերով:
– Ո՛չ, երբեմն սկսվում են նաև այսպես. "Սիրելիս, ես աշխատանքի վայրում միքիչ գործ ունեմ, կուշանամ":


Զորակոչային հանձնաժողովի մոտ զորակոչիկն այնպես էր ձգտում խուսափել ծառայությունից, որ հենց տեղում ընդունվեց թատերական ինստիտուտ:


Հայտարարություն. Հարբեցողության երաշխավորված բուժում: Մշտական հաճախորդներին`զեղչեր:


Այ, ասում են, որ շախմատը նաև արվեստ է: Եթե դա այդպես լիներ, ապա փողոցներում և անցումներում կկանգնեին ոչ թե երաժիշտները, այլ շախմատիստները և խնդիրներ կլուծեին կամ կխաղային, իսկ մարդիկ դրա համար նրանց գումար կնետեին:


Դատավորը.
– Մեղադրյալ, պատմեք, ինչու կրակեցիք ձեր որսընկերոջ վրա:
– Ես նրան եղնիկի տեղ դրեցի:
– Իսկ երբ գիտակցեցիք ձեր սխալը:
– Երբ եղնիկն ի պատասխան կրակեց:
                                                             

Մի կին գալիս է ոստիկանություն և ասում.
– Կորել է ամուսինս: Արդեն չորս օր է չկա:
– Դիմում գրեք:
Գրում է, կարդում են, հարցնում.
– Եթե գտնենք ձեր ամուսնուն, ինչ հաղորդենք:
– Առաջին հերթին հաղորդեք, որ մայրս չի գալու:


– Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր նրան հրավիրեմ մեր տուն:
– Պետք չի: Թող նա շարունակի այդպես մտածել:


Նոր հեռուստանախագծի հաղթողը կստանա 2000 դոլար յուրաքանչյուր ամիս մինչև կյանքի վերջը:
Հ. Գ. Կյանքի վերջը որոշում է հեռուստ անախագծի հովանավորը:


– Գիտես, որ Արևելքում կինն իր ամուսնուն չի տեսնում մինչև հարսանիքի օրը:
– Մեզ մոտ հակառակն է: Ահա ես ամուսնացա և ամուսնուս չեմ տեսնում հարսանիքից հետո:

Комментариев нет:

Отправить комментарий