Մարդիկ հիմնականում տեղադրում են տեսախցիկներ ապահովության համար, սակայն որոշ բացթողումների պատճառով այդ տեսախցիկներն աշխատում են իրենց իսկ դեմ: Այսպիսով ստեղծվել է մի կայք, որտեղ տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում գտնվող այն տեսախցիկները, որոնց տերերը ալարել կամ մոռացել են փոխել սկզբնական գաղտնաբառերը: Եվ այդ տեսախցիկները համացանցին միացնելու դեպքում դառնում են հասանելի բոլորի համար: Հիմ
նականում տեսախցիկների վրա դրված են լինում admin և 12345 օգտանունն ու գաղտնաբառը:
նականում տեսախցիկների վրա դրված են լինում admin և 12345 օգտանունն ու գաղտնաբառը:
Հատկանշական է, որ այս տեսախցիկները տեղադրված են ոչ միայն հիմնարկություններում և փողոցներում, այլ նաև սեփական բնակարաններում: Կայքում տվյալ պահին հասանելի են ավելի քան 73.000 տեսախցիկներ, որոնցից 62-ը գտնվում են Հայաստանում: Նույսիկ այս կայքը ստեղծողներն են խորհուրդ տալիս, որպեսզի մարդիկ փոխեն իրենց գաղտնաբառերը: Հետևաբար, գաղտնաբառերը փոխելուց հետո համապատասխան տեսախցիկները այլևս հասանելի չեն լինի բոլորի համար:
Քանի որ կայքը շատ մեծ իրարանցում է առաջացրել, այդ պատճառով տվյալ պահին այն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմում և որոշ տեսախցիկներ կամ չեն ցուցադրվում, կամ էլ շատ դանդաղ են աշխատում:
Комментариев нет:
Отправить комментарий