KarenBlog`լավագույն բլոգը համացանցում:Այստեղ դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ամեն ինչ:

Translate

четверг, 27 марта 2014 г.

Հետաքրքիր փաստեր տարբեր երկրների դպրոցների մասին




                  

Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները 11-18 տարեկան երեխաներին արգելում են դպրոցում խոսել ժարգոնով: Նունիսկ «բարև», «հաջող» դիմելաձևը երեխաները պետք է փոխարինեն պաշտոնական «բարի առավոտ» «ցտեսություն» արտահայտություններով: Արգելում են բոլոր խոսակցական կրճատումները: Իշխանությունները գտնում են, որ դպրոցներում թույլատրելի է միայն գրական անգլերենը: Նման պահանջների հիմնավորումը պարզ ցանկություն է՝ բարելավել դպրոցակաների խոսքի մշակույթը և բառապաշարը: Պաշտոնյաները վստահեցնում են, որ դա ապագայում կբարձրացնի երեխաների մասնագիտական հնարավորությունները և աշխատունակության զարգացումը:

Ֆրանսիական դպրոցները ձեզ կհիացնեն իրենց վառ արտահայտված ազգային գույնով: Առաջին դպրոցը երեխաների համար՝ «մայրական դպրոցն» է, որտեղ ընդհանուր տարրական կրթությունը իրականացվում է 2-3 տարում: Երեխաների հետ աշխատում են և՛ մանկավարժներ, և՛ հոգեբաններ: 5 տարում բոլոր երեխաները, առանց բացթողումների, պարտադիր կարգով սովորում են կարդալ:
Տարրական դպրոցները Ֆրանսիայում տևում են 5 տարի: Որից հետո երեխաները չորս տարի սովորում են քոլեջում: Իսկ հետո 2-3 տարի ավագ դպրոցում: Երրորդ փուլում արդեն ուսուցումը ընտրվում է հետագա մասնագիտական կողմնորոշմամբ: Ուսուցման դժվարությունների պատճառով՝ Ֆրանսիայի ավագ դպրոցներում դպրոցականների մայն 80 տոկոսն է ավարտում: Եվրոպայում Ֆրանսիայի դպրոցները լավագույն ուսումնական հաստատություններց են:



Մեքսիկայում աշխատում է համայնքային կրթության ծրագիրը: Այն ստեղծվել է Մեքսիկայի ազգային խորհրդի կրթության զարգաման նախաձեռնությամբ, զարգացման Համաամերիկյան բանկի օգնությամբ: Ծրագիրը նախատեսված է Մեքսիկայի երեխաների համար, որոնք ապրում են առանձին գյուղերում՝ առանց կրթություն ստանալու հնարավորության: Այս ծրագրի շրջանակներում, որպես ուսուցիչ-փորձարարներ, ուսանողները մեկ կամ երկու տարով գնում են գյուղեր: Նրանք կրթություն են տալիս երեխաներին՝ ստանալով համեստ աշխատավարձ: Ժամկետի ավարտից հետո ուսանողները դրամաշնորհներ են ստանում կրթությունը շարունակելու համար: Ամեն տարի այս ծրագրով սովորում է մոտ երեք հարյուր հազար երեխա 40 հազար բնակավայրերից:

Ավստրալիայում դպրոցական կրթությունը դարձել է երկրի իշխանության անհանգստության պատճառը: Ավստրալիայի բարգավաճումը հիմնված է գյուղատնտեսության և ոչխարաբուծության վրա: Փորձագետները անհանհանգստացած են, որ ժամանակակից դպրոցականները հեռու են այդ մասնաճյուղերից: Ավստրալիայի կրթական ոլորտում ուսումնասիրություններ անցկացնող խորհուրդը հետազոտություն է կատարել երկրի դպրոցներում: Մասնակցել է 60 դպրոց, որոնց թվում նաև գյուղական դպրոցներ: Հետազոտությունն անցել են 900 աշակերտներ: Արդյունքներն ապշեցրել էին : Տասներորդ դասարանցիների 40%-ը մատնանշել էր, որ բամբակն ունի կենդանական ծագում. տասներորդ դասարանցիների 13%-ը և վեցերորդ դասարանցիների 27%-ը պատասխանել էին, որ յոգուրտը համարվում է բուսական մթերք: Երևում է, Ավստրալիայի դպրոցները փոփոխություններ են պահանջում:

1 комментарий: