KarenBlog`լավագույն բլոգը համացանցում:Այստեղ դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ամեն ինչ:

Translate

пятница, 13 марта 2015 г.

Google-ը փակում է իր Google Code ծառայությունը


Վերջին տարիներին Google-ը աստիճանաբար փակում է իր հին ծառայությունները, որոնցից օգտվում են ոչ այդքան շատ թվով օգտատերեր: Այս անգամ հերթը հասավ Google Code ծառայությանը, որտեղ օգտատերերը պահպանում էին իրենց ծրագրերի կոդերը: Այժմ ինտերնետում կարելի է հանդիպել բազմաթիվ կայքերի, որոնց javascript կոդերը տեղադրված են հենց այս ծառայության վրա:



Google Code ծառայությունը մեկնարկել է հեռավոր 2006թ. և գործում էր հայտնի GitHub ծառայության ստվերի ներքո: Արդյունքում տարիներ անց Google-ը որոշեց փակել այս ծառայությունը: Ս.թ. օգոստոսից սկսած հնարավոր չի լինի նոր կոդեր ավելացնել կամ փոխել այս ծառայության վրա գտնվող հին կոդերը: 2016թ. հունվարի 25-ին  Google Code ծառայությունն ամբողջովին կդադարեցնի իր գործուներությունը: Սակայն օգտատերերին հնարավորություն կտրվի իրենց կոդերը ներբեռնել մինչև 2016թ. վերջ: Google Code-ի վրա եղած նախագծերը GitHub տեղափոխելու համար Google-ն առաջարկում է օգտվել հետևյալ գործիքից:

Комментариев нет:

Отправить комментарий