KarenBlog`լավագույն բլոգը համացանցում:Այստեղ դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ամեն ինչ:

Translate

среда, 25 февраля 2015 г.

Ինչ կապ ունի Windows-ի Wingdings տառատեսակը New York-ի ահաբեկչության հետ


Wingdings տառատեսակը (ֆոնտը) հայտնվել է Windows 3.1-ում դեռևս 1992թ.-ին: Հետագայում այն տեղադրվել է նաև Windows-ի հաջորդ տարբերակներում: Այս տառատեսը ներառում է մի շարք նշաններ, որոնցով կարելի է ստեղծել հետաքրքիր պատկերներ:
2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո շատերը սկսեցին հիշել այս տառատեսակը: Ինտերնետում տարածվեցին բազմաթիվ տեղեկություններ, որ Նյու Յորքի ահաբեկչության ժամանակ կործանված ինքնաթիռներից մեկի թռիչքային համարն էր Q33 NYC, որը Wingdings տառատեսակով գրելու դեպքում ստացվում է ներքևի պատկերը`




Սակայն իրականում այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում: Նյու Յորքի ահաբեկչության ժամանակ կործանված ինքնաթիռներն իրականում ունեին այլ համարներ: Փաստորեն որոշ հնարամիտներ փորձել էին խեղաթյուրել իրականությունը և առեղծվածներ էին հորինում այս տառատեսակի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий