KarenBlog`լավագույն բլոգը համացանցում:Այստեղ դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ամեն ինչ:

Translate

четверг, 5 февраля 2015 г.

Իսլանդիայի վերջին McDonald’s համբուրգերը կարող եք տեսնել վեբ կամեռայի միջոցով


2008 թվականին Իսլանդիայի տնտեսական ճգնաժամը ստիպեց McDonald’s ընկերությանը փակել այդ երկրում գտնվող իր ռեստորանները: 2009թ. հոկտեմբերի 31-ից հետո Իսլանդիայի բնակիչները
այլևս հնարավորություն չունեին պատվիրել McDonald’s: Այդ օրվանից մեկ օր առաջ բնակիչներից մեկը գնել է համբուրգեր և կարտոֆիլ ֆրի, սակայն ոչ թե ուտելու նպատակով, այլ այն պահպանելու: Այսպիսով այդ համբուրգերը մի քանի տարի մնացել է ավտոտնակի պահարանում, իսկ հետո այն հայտնվել է Իսլանդիայի ազգային թանգարանում: Զարմանալին այն է, որ այս համբուրգերը և ֆրին տարիների ընթացքում համարյա չեն փոխվել: Տվյալ պահին համբուրգերը գտնվում է Bus Hostel Reykjavik հյուրանոցում: Այժմ ինտերնետի բոլոր օգտատերերը կարող են այն օնլայն տեսնել հատուկ վեբ կամեռայի միջոցով:


Комментариев нет:

Отправить комментарий