Այս տարբերակում ներդրվել է ֆայլերի սինխրոնիզացիայի streaming sync տեխնոլոգիա: Նախկինում Dropbox-ի մեջ ֆայլեր տեղադրելուց հետո անհրաժեշտ էր սպասել սերվերի վրա դրա ամբողջական վերբեռնմանը, որից հետո այդ ֆայլը ներբեռնվում էր այլ համակարգիչների կամ սարքերի մեջ: Իսկ այժմ այլ համակարգիչների վրա ֆայլերի ներբեռնումը տեղի է ունենում դրանց վերբեռնման հետ համընթաց:
Streaming sync տեխնոլոգիան թույլ է տալիս մեծ ծավալով ֆայլերը բաժանել 4 Մբ-անոց փոքր ֆայլերի և դրանք մաս-մաս փոխանցել դեպի սերվեր: Արդյունքում մյուս համակարգիչների վրա այդ մասնիկները զուգահեռաբար ներբեռնվում են և վերջում միավորվելով ստեծղվում է մեծ ծավալով ֆայլը: Streaming sync տեխնոլոգիայի արագությունը նկատելի է 16Մբ-ից ավել ծավալ ունեղող ֆայլերի փոխանցման ժամանակ:
Комментариев нет:
Отправить комментарий