Եթե ցանկանում եք իրական ժամանակում տեսնել, թե ինչքան ժամանակ եք ծախսում Ֆեյսբուքի վրա, ապա կարող եք տեղադրել Google Chrome դիտարկչի համար նախատեսված այս օգտակար հավելվածը: Այն տեղադրելուց հետո Ֆեյսբուքի վերևի հատվածում կհայտնվի ժամացույց, որը ցույց կտա տվյալ օրվա ընթացքում Ֆեյսբուքում անցկացրած ժամանակը: Ժամացույցն ավտոմատ զրոյանում է օրվա վերջում և հաջորդ օրը սկսվում է նոր հաշվարկ:
1. Այցելեք այստեղ:
2. Ավելացրեք հավելվածը Google Chrome-ին
3. Բացեք Ֆեյսբուքը ու վերևում կտեսնեք ժամացույցը
Комментариев нет:
Отправить комментарий