KarenBlog`լավագույն բլոգը համացանցում:Այստեղ դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ամեն ինչ:

Translate

четверг, 8 мая 2014 г.

Google Maps-ի բջջային տարբերակում հայտնվել է քարտեզները օֆլայն ռեժիմի համար պահպանելու ֆունկցիա


Google ընկերությունը թողարկեց iOS և Android համակարգերի համար նախատեսված Google Maps ծառայության նոր տարբերակը: Այժմ
օգտատերերը կարող են պահպանել ուսումնասիրվող տարածքները՝ հետագայում դրանք  օֆլայն ռեժիմով նայելու համար: Կա նաև պահպանվող տարածքին անվանում և բացատրություն գրելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ նախկինում Google Maps-ում կար քարտեզները օֆլայն ռեժիմի համար պահպանելու ֆունկցիան, սակայն այն կանչելու համար պետք էր որոնման դաշտում գրել "ОК Maps" արտահայտությունը, ինչի մասին շատերը չգիտեին:


Քարտեզի որոշակի հատվածը բջջային սարքի մեջ պահպանելու համար պետք է սեղմել այդ հատվածի վրա, այնուհետև սեղմել ներքևում հայտնված վահանակի վրա և բացված պատուհանում ընտրել Save map to use offline պարամետրը: Հետագայում օֆլայն քարտեզների ցուցակը տեսնելու համար պետք է մուտք գործեք Google-ի Ձեր հաշիվը և սեղմեք պրոֆիլի նկարի վրա:

Քարտեզների նոր տարբերակում ավելացել է նաև վայրերը պահպանելու ֆունկցիան: Այսուհետ, եթե ցանկանում եք պահպանել և հետագայում հեշտությամբ գտնել որևէ վայր, բավական է սեղմել դրա վրա և այնուհետև սեղմել աստղի վրա:

 Ընդ որում, պահպանված վայրերի ցանկը կարող եք տեսնել նաև այլ սարքերի վրա: Հաղորդվում է նաև, որ այս նոր տարբերակում հնարավորություն կա բջջային սարքերի վրա տեսնել պանորամաներ (Street View)

Комментариев нет:

Отправить комментарий