KarenBlog`լավագույն բլոգը համացանցում:Այստեղ դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ամեն ինչ:

Translate

воскресенье, 20 апреля 2014 г.

Իմացեք, թե ով է Ձեզ ջնջել իր Facebook-ի ընկերներից


Ֆեյսբուք սոցիալական կայքում հաճախ հայտնաբերում ենք, որ ընկերների թիվը նվազում է: Սա նշանակում է, որ Ձեր ընկերներից ոմանք ժամանակի ընթացքում Ձեզ ջնջում են ընկերներից ցանկից: Այս դեպքում բնականաբար Ֆեյսբուքը ոչ մի ծանուցում չի տալիս և այդ ինֆորմացիան պահում է գաղտնի: Այս բացը լրացնելու համար ստեղծվել են մի շարք երրորդական ծառայություններ, որոնցից մեկին կանդրադառնանք այսօր:




Who.deleted.me կայքը թույլ է տալիս տեսնել վերջին օրվա, շաբաթվա կամ ամսվա ընթացքում Ձեզ ջնջած ընկերներին: Ծառայությունից օգտվելու դեպքում հաշվի առեք նաև այն փաստը, որ այստեղ ցուցադրվում են նաև այն ընկերները, ովքեր ժամանակավորապես պասիվացնում են իրենց պրոֆիլները: Ծառայությունից օգտվելու համար մուտք գործեք այս կայքը և սեղմեք Login with Facebook կոճակը: Այնուհետև տվեք ծրագրին անհրաժեշտ թույլատվություն: Հետագայում ցանկացած ժամանակ կարող եք այցելել այս ծառայության էջ և տեսնել Ձեզ ջնջած ընկերների ցանկը: Հաշվի առեք, որ ցուցադրվելու են  այս ծառայության ակտիվացումից հետո Ձեզ ջնջած ընկերները: Ջնջված ընկերների օրական վիճակագրությունը կարող եք ստանալ նաև էլեկտրոնային փոստի վրա:

Комментариев нет:

Отправить комментарий